Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» համատեղ ֆիլմը: Փառատոնի փակումը հուլիսի 20-ին էր:
Գլխավոր մրցանակը ստացել է Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմել է գլոբուսը» ֆիլմը: Բացի դրանից, այն արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Հնդկաստանից Րիտեշ Բատրայի «Լանչբոքս» ֆիլմը ստացել է երկրորդ տեղը: Կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Մաքսիմ Քսենդայի ճանապարհը»: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, ում վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգի հետ։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։