AM
17 January 2003 - 17:32 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունն այսօր ինտենսիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այսօր Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` երկու երկրներն էլ հաջողությամբ համադրում են իրենց դիրքերը միջազգային գործերում, մասնավորապես, ԱՊՀ շրջանակներում: «Մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները արդյունավետորեն համագործակցում են` աջակցելով միմյանց միջազգային քաղաքականության առանցքային հարցերում», – նշել է Վ.Պուտինը: Ռուսաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը Մոսկվա օգտակար է ոչ միայն նրանով, որ թույլ է տալիս ամփոփել որոշակի արդյունքներ, այլեւ օգնում է հեռանկարներ ուրվագծել ապագայի համար: