Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը հավանության են արժանացրել սխեման, որը թույլ կտա Հայաստանի ատոմակայանին մարել պարտքերը Ռուսաստանի հումք մատակարարողներին: Այդ մասին գրում է «Վեդոմոստի» ռուսական թերթը: Թերթի տվյալներով, Հայկական ատոմակայանը 1991 թվականից պարտք է ռուսաստանյան «ՁԹնխ» ընկերությանը 32 մլն դոլար` հումքի մատակարարման համար: Որպեսզի Հայկական ԱԷԿ-ը չկանգնի, այս տարի կայանին անհրաժեշտ է 8 մլն դոլար` «ՁԹնխ» ընկերության արտադրած միջուկների համար: Ինչպես հաղորդել է թերթին ռուսաստանյան էներգետիկ ընկերություններից մեկի ներկայացուցիչը, Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է միանալ Հայկական ատոմակայանի կառավարմանը` պարտքերի մարման նպատակով: Սխեման վերջնական հավանության կարժանանա փետրվարի 4-ին, երբ Երեւանում կկայանա առեւտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: