AM
21 July 2003 - 13:56 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր երկօրյա այցով Երեւան են ժամանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Ստրոհալը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերը: Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի հաղորդագրության համաձայն, եվրոպական պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի խորհրդարանի, ԱԳՆ-ի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի ղեկավարության, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: