AM
31 July 2013 - 07:45 AMT

Համաձայնագիր ՀՀ և Գերմանիայի միջև՝ տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: