Օգոստոսի 2-ին լրագրող Ալեքսանդր Խաչիյանի ու ռուս լեռնագնաց Վլադիմիր Շատաևի գլխավորությամբ մի խումբ մոսկվացիներ մեկնել են Թուրքիա՝ Արարատ լեռը մագլցելու նպատակով: Նրանք նաև կայցելեն Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, կլինեն Անիում, Ղարսում ու Վանում:
«Արարատը սուրբ լեռ է, ու այն մագլցելու ընթացքում մենք հոգևորի մասին մտածելու ժամանակ կունենանք»,- ասել է Խաչիկյանը, ով արդեն երկու անգամ է հաղթահարել է այն:Նրա խոսքով, կարևոր է նախ հոգեպես պատրաստ լինել, հետո նոր՝ ֆիզիկապես:Մինչև Թուրքիա մեկնելը 10 հոգուց բաղկացած խումբը (նրանց մեջ մեկ կին կա) ստացել է Մոսկվայում հայկական եկեղեցու օրհնությունը:
«Սա ինձ համար նոր տպավորություններ են: Երբ առաջարկեցին միանալ խմբին, ես առանց րոպե անգամ մտածելու համաձայնեցի»,- PanARMENIAN.Net-ին ասել է խմբի անդամներից Ալեքսեյ Տոլոկոնին-Սարկիսովը:
Այժմ Թուրքիայի իշխանություններից լեռը մագլցելու համար թույլտվություն ստանալը բավականին հեշտացել է: «Դա դժվար էր 2008-ին, բայց այժմ ահագին հեշտացել է»,- նշել է Խաչիյանը: Խմբավարները բոլորը քուրդ են:






