Օգոստոսի 3-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունների «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը:
Սասուն Մակարյանի ստեղծագործությունների համար որպես նյութ ծառայել են արդեն իրենց նշանակությունը կորցրած մարտական զինամթերքի բեկորները: Յուրաքանչյուր աշխատանք կերտված է պայթած տասնյակ բեկորներից, որոնք գրեթե չեն ձևափոխվել հեղինակի կողմից:
Սողոմոն Մելիքյանի աշխատանքները ծառի արմատներից են, որոնք ինքնատիպ քանդակներ են՝ առաջին հայացքից անավարտ:






