AM
2 Օգոստոս 2013 - 15:11 AMT

Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կյանքի 70-րդ տարում վախճանված սիրված դերասան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: