AM
8 Օգոստոս 2013 - 08:10 AMT

Նարեկ Սարգսյանը նշանակվել է Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը հայտնել էր, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

Հիշեցնենք, որ նա Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվել էր 2011 թվականին: