AM
10 Օգոստոս 2013 - 11:39 AMT

Սփյուռքահայ աշակերտների «Հայ ենք մենք» ներկայացումը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոի բեմում

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում բեմադրվեց «Հայ ենք մենք» ներկայացումը:

Թատերախումբը մասնակցում էր նաև «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին և հյուրընկալվել էր Հայ կաթողիկե եկեղեցու Երևանի հյուրատանը:

Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի և երևանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում և նրանք վառում են մի նոր հայեցի օջախ:

Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ: