Երեկ Եվրոպայի խորհրդը ընդունել է Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի կատարման մասին բանաձեւը: ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթղթում նշվում է, որ ներկայումս Հայաստանում ձեւավորվել է միջմշակութային համաձայնության եւ հարգանքի մթնոլորտ, եւ ակնհայտ է Հայաստանի իշխանությունների ձգտումը կատարել Կոնվենցիայի դրույթները: Միաժամանակ բանաձեւում ասվում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին: