AM
20 January 2003 - 18:10 AMT

ԲԱՔՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ ՉԻ ԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լեռնային Ղարաբաղը չի ստացել պաշտոնական հարցապնդում Ադրբեջանի համապատասխան կառույցներից ադրբեջանցի ռազմագերի Էլմեդդին Աբիեւին, որը գտնվում է Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում, հանձնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր հայտարարել է ԼՂՀ նախագահին առընթեր Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը: Աղբյուրի համաձայն, ԼՂՀ իշխանությունները, ելնելով մարդասիրական նկատառումներից, պատրաստ են իրենց որդու հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնել ռազմագերու ծնողներին` երաշխավորելով նրանց լիակատար անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի զինծառայող Էլմեդդին Աբիեւը գերի է ընկել սույն թվականի հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ԼՂՀ տարածք ներխուժելու փորձ կատարելիս: