ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Փոխնախարար Հովակիմյանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարևորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը: Իր հերթին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները մինչ օրս չենն հանդիպել Հակոբին: Զինծառայողի ծնողներն ու ՀՀ ՊՆ-ն բազմիցս կոչ են արել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիօպել զինծառայողին և կազմակերպել նրա վերադարձը հայրենիք:






