Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) նախագահ Ռուբեն Միրզախանյանը վայր է դրել կուսակցության առաջնորդի պարտականությունները սեփական դիմումի համաձայն: Ինչպես հաղորդում են վստահելի աղբյուրները, Ռ.Միրզախանյանի հրաժարականի պատճառը վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած պարտությունն է: Այնուհանդերձ նա չի հեռանա ՀՌԱԿ-ի շարքերից: Աղբյուրի համաձայն, կուսակցության ղեկավարությունն այսուհետեւ կիրականացնեն երեք համանախագահներ` Արմեն Ստեփանյանը, Հարություն Առաքելյանը եւ Մեխակ Գեւորգյանը: