AM
15 January 2003 - 15:38 AMT

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է հունվարի 14-ին հայկական զինված ուժերի կողմից Աղդամի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել են ՀՀ Պաշտպանության նախարարությունում, դա Բաքվի ԶԼՄ-ների հերթական սուտն է: Նման «տեղեկատվությունների» պարբերաբար տարածումն ադրբեջանական քարոզչության անբաժանելի մասն է, ընդգծել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում: