AM
30 August 2013 - 08:55 AMT

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:

Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Խորվաթիայի Հանրապետություն, որն այս տարի դարձավ ԵՄ 28-րդ անդամը: Ենթադրվում է, որ Խորվաթիա այցի շրջանակներում քննարկվելու է Ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ հետ: