AM
14 January 2003 - 14:11 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏՈՆԵՆ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

Հունվարի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կբացի հոբելյանական միջոցառումների շարքը` նվիրված հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարյուրամյակին: Համերգին ներկա կգտնվեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը: Համերգի կազմակերպիչներն են Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Միջազգային մշակութային կենտրոնը: Մոսկվայում համերգներից հետո նվագախումբը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նույնպես կանցկացվեն կոմպոզիտորին նվիրված հոբելյանական միջոցառումներ: