AM
3 April 2006 - 10:36 AMT

Հայկական ՈԿԿ-ը մտադիր են հայց ներկայացնել Բաքվին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Հայկական ոչ կառավարական կազմակերպությունները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով պարտադրել Ադրբեջանին փոխհատուցել հայ փախստականներին նյութական եւ բարոյական վնասը: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանը: Իր հերթին «Ահազանգ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլետա Երեմյանցը հայտարարել է, որ փախստականները եւ նրանց ժառանգները մտադիր են պայքարել իրենց իրավունքների համար: «Մեր ողջ կյանքում մենք Ադրբեջանի համար ենք աշխատել, հիմնել ենք գործարաններ, ֆաբրիկաներ, գիտական կենտրոններ եւ հանդիսանում ենք այդ ամենի ժառանգորդները»,-ավելացրել է Ջ.Երեմյանցը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: