Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբեռնման համար վառելիքի նոր խմբաքանակի մատակարարման հապաղման պատճառով որոշում է ընդունվել` ատոմակայանը շահագործել առկա վառելիքով: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հաղորդել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Նրա խոսքերով` ՀԱԷԿ-ի շահագործումը կվերսկսվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում` 170-200 մեգավատտ հզորությամբ: Հայկական ատոմակայանի վերաբեռնումը նոր վառելիքով կիրականացվի ամռանը: