Ապրիլի 5-6 Բաքվում տեղի կունենա խորհրդաժողով Հարավային Կովկասի երկրների ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Վրաստանի ՈԿԿ կոալիցիայի ղեկավարներ Գոգի Խուչիշվիլին եւ Աննա Դոլիձեն: Խորհրդաժողովին քննարկումներ կլինեն Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ: Ինչպես ասել է Գ.Խուչիշվիլին, ադրբեջանական կողմը պատրաստ է վավերացնել փաստաթուղթը: Սակայն հայերը դեռեւս տատնվում են: Ըստ կոալիցիայի ղեկավարների, այդ կառույցը առաջարկել է հայկական եւ ադրբեջանական ՈԿԿ-ներին վավերացնել Հռոմի ստատուտը: Նրանց կարծիքով, Հարավային Կովկասի բոլոր ՈԿԿ-ներրի համատեղ գործունեությունը կնպաստի տարածաշրջանում էթնիկ խնդիրների հաջող լուծմանը: Նշենք, որ Հռոմի ստատուտը լոկալ հակամարտությունների գնահատման միջազգային փաստաթուղթ է: Բաքվում կայանալիք խորհրդաժողովին կմասնակցեն նաեւ հայկական ՈԿԿ ներկայացուցիչները: Լրատվությունն այն մասին, թե ով է նրանց հրավիրել Բաքու գաղտնի է պահվում: Ադրբեջանական ՈԿԿ-ները հայտարարում են այդ հարցում իրենց անտեղյակության մասին, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: