AM
10 January 2003 - 18:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ

Հունվարի 13-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Փարիզ` մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ դիտարկման հանձնաժողովների նիստերին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, այդ հանձնաժողովների նիստերի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակին եւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող հարցեր: Նիստերի օրակարգում անմիջապես Հայաստանին առնչվող հարցեր չեն ընդգրկված: