AM
10 January 2003 - 18:16 AMT

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Նովոռոսիյսկում կողոպտվել է «Լույս» հայկական մշակութային ընկերության գրասենյակը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով ընկերության նախագահ Ալլա Պարծիկյանին, հանցագործները ներխուժելով շենք` դուրս են բերել կազմակերպության ամբողջ աշխատանքային տեխնիկան, որի արժեքը կազմում է մոտ 90 հազար ռուբլի: Տվյալ փաստով վարվում է հետաքննություն: