Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկումների արդյունքում եկել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի Հենկ Վիսմանի հետ պայմանագիրը չերկարացնելու եզրակացության: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՖՖ-ում, երկամյա պայմանագիրը Վիսմանի հետ կնքվել էր 2005 թվականի մայիսին, սակայն, ըստ ընդունված կարգի, յոթ ամիս անց ՀՖՖ-ն պետք է քննարկեր պայմանագիրն երկարաձգելու հարցը: Հայաստանում Հ.Վիսմանի աշխատանքի ընթացքում հայկական հավաքականը ընդամենը մեկ հաղթանակ է տոնել Անդորայի հետ խաղում, մեկ խաղ ավարտվել է ոչ ոքի հաշվով եւ յոթ խաղում հավաքականը պարտություն է կրել: