AM
10 January 2003 - 14:29 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ադրբեջանի ընդդիմության համակարգող կենտրոնն իշխանություններից պարզաբանումներ է պահանջել երկրում քրդական ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մասին Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հայտարարության առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Փանահ Հուսեյնովի կարծիքով, այդ հարցի առնչությամբ պաշտոնական Բաքվի առաջին քայլը պետք է դառնա Ադրբեջանի խորհրդարանի կողմից PKK-ն եւ ԽԸDժԽ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը: