Քաղաքական խնդիրների կարգավորման դեպքում հայ երկաթուղայինները պատրաստ են համագործակցելու Ադրբեջանի եւ Թուրքիայի իրենց գործընկերների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Բաքվում ընթացող «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի գիտաժողովին հայտարարել է «Հայաստանի երկաթգծի» դեպարտամենտի պետի տեղակալ Վահագ Ղարագյոզյանը: Նրա խոսքերով` հայ եւ ադրբեջանցի երկաթուղայինները ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի եւ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում տարին երկու անգամ հանդիպում եւ քննարկում են համատեղ ծրագրեր: