AM
8 January 2003 - 17:21 AMT

ՀՈՒՆԱԿԱՆ «ՕTE» ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հունական «ԿՁժ International» հեռահաղորդակցման ընկերությունը մտադիր է հեռանալ Հայաստանից: Այդ մասին «Wall Street Journal» թերթին է հայտարարել ընկերության նախագահ Ջորջ Սկարպելիսը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ներկայումս «OTE»-ն ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի հեռահարղորդակցման ոլորտում մենաշնորհատեր հանդիսացող «ԱրմենՏել» հայ-հունական ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառելու վերաբերյալ: