AM
8 January 2003 - 14:53 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանական կազմակերպությունների միությունը Ղարաբաղի ազատագրման կազմակերպության հետ համատեղ մտադիր Է աշխարհի շատ երկրներում միջոցառումներ իրականացնել` համաշխարհային հանրության ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա հրավիրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, առաջին նման միջոցառումները նախատեսվում է անցկացնել փետրվարի 22-ին Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի մի շարք երկրներում: Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն, իր հերթին, նախապատրաստվում է նման գործողություն անցկացնել Ադրբեջանում: Ապագա գործողությունների մասնակիցները մտադիր են միջազգային կազմակերպություններից պահանջել դատապարտել «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»: