Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանը մարտի 8-ին ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում՝ ներկայացնելով իր հին ու նոր կոմպոզիցիաները, հայտնում է Armenian Calendar-ը:
Վարդան Հովսեփյանը ծնվել է Երևանում, սովորել է Լոս Անջելեսի Բերքլիի երաժշտական քոլեջում: Նա համարվում է «երրորդ ալիքի» դաշնակահար Բրեդ Մելդուի, Միք Գուդրիկի և Փիթեր Էրսկինի հետ մեկտեղ:
Համերգը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի Երաժշտական կենտրոնում, համերգաշարը կբացի «Նռան երաժշտությունը», որի ղեկավարն է Րաֆֆի Մենեշյանը: