Անցած գիշեր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ձնահյուս, որի տակ մնացել է 64 մեքենա: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, դեպքի վայր ժամանած փրկարարները, զինվորականները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության եւ ՆԳ աշխատակիցները մի քանի ժամում մաքրել են ճանապարհը եւ բոլոր մեքենաներն ազատվել են ձյան գերությունից: