AM
18 January 2014 - 06:50 AMT

Նյու Յորքում կհնչի հայ դասական երաժշտությունը

Հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կանցնի հայ դասական եկեղեցական երաժշտության երեկո: Բրիտանական վոկալային The Hilliard Ensemble վոկալ քառյակը կկատարի «Արխանգեոս, երաժշտության հազարամյակը» ծրագիրը: Շարականները կհնչեն a cappella: Համերգի ծրագրում շարականների հետ մեկտեղ ընդգրկված են նաև ժամանակակից հայկական կոմպոզիցիաներ: Հայտնի «Օվ զարմանալի», «Ամեն, հայր սուրբ» երգերի հետ միասին կհնչեն նաև Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

2004 թվականին The Hilliard Ensemble-ն եղել է Հայաստանում և ձայնագրել է Կոմիտասի մշակմամբ շարականների կատարումը հայ երաժիշտների հետ: Ձայնագրություններն արվել են Սաղմոսավանքում, գրում է The Armenian Weekly-ին: