AM
26 December 2002 - 18:25 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐԵՎԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Հայկական բանակը վերջին շրջանում որեւէ ռազմական գործողության մեջ ներգրավված չի եղել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Բաքվի ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, թե «Ղազախի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի բանակը ազատագրել է մի քանի ադրբեջանական գյուղեր»: Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ զինադադարի հաստատման առաջին իսկ օրվանից հայկական դիրքերը, անգամ մեկ միլիմետրով փոփոխության չեն ենթարկվել: