AM
26 December 2002 - 18:19 AMT

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Հայկական ավիաուղիներ» ընկերության ինքնթիռները կշարունակեն կանոնավոր չվերթները Ռուսաստանի քաղաքներ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են «Հայկական ավիաուղիների» մամլո ծառայությունից` մեկնաբանելով Ռուսաստանի ԶԼՄ-ների հաղորդումները` 2003 թվականի հունվարից հայկական ընկերության համար Ռուսաստանի օդային տարածքը փակելու մասին, ռուսաստանյան ավիանավիգացիոն ծառայության հանդեպ կուտակված պարտքերի պատճառով: Համաձայն տեղեկատվության, հայկական ավիաընկերությունը պարտքեր ունի «Ռոսնավիգացիա» ՓԲԸ հանդեպ, սակայն դրանք աստիճանաբար մարվում են եւ դժվար թե փակվեն չվերթները Ռուսաստան: