AM
26 April 2006 - 10:37 AMT

Ռ.Սաֆրաստյանը չի բացառում, որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է պատճառ հանդիսանալ Թուրքիային ԵՄ չընդունելու համար

Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է պատճառ հանդիսանալ Թուրքիային Եվրամիություն չընդունելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիիրքորոշմանն ամերիկա-իրանյան տարաձայնությունների վերաբերյալ, ապա Սաֆրաստյանը գտնում է, որ արդեն այժմ թուրքական դիվանագիտությունը կտրուկ ակտիվացրել է ջանքերը` առավելագույն շահ կորզելու համար այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Թուրքիայով: «Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում, նա սահմանափակ աջակցություն ցույց կտա ԱՄՆ-ին, սակայն միայն այն դեպքում, եթե էական զիջումներ ստանա նրա կողմից»,-ասել է նա:

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ