Եվրո-2008 ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման վայրը կորոշվի մայիսի 12-ին Նյոնում (Շվեյցարիա): Այդ մասին Բաքվում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Մեթյու Սփրենգերսը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր ֆեդերացիայից բանակցություններին կմասնակցեն երեքական ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաեւ ՈՒԵՖԱ-ի երեք պաշտոնյաների` Սփրենգերսի, Պերա-Ռավնա Օմդալի եւ Մարկ Շտրուդերի մասնակցությունը, որոնք էլ պետք է վերջնական որոշում կայացնեն խաղերի անցկացման վայրի վերաբերյալ, հաղորդում է Day.az-ը: