Հունվարի 7-ին երկօրյա այցով Բաքու կժամանի Թուրքիայի «Արդարության եւ զարգացման» իշխող կուսակցության ղեկավար Րեջեբ Էրդողանը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցը կկայանա Էրդողանի թյուրքալեզու երկրներով շրջագայության շրջանակներում: Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ: