AM
25 December 2002 - 18:49 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ SAC-4 ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ

Համաշխարհային Բանկը Հայաստանին է տրամադրել SAC-4 վարկի «լողացող մասնաբաժինը»` 20 միլիոն դոլարի չափով: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հաղորդել ՀԲ-ի երեւանյան գրասենյակում, այսօր Երեւանում հաջողությամբ ավարտվել են նաեւ 40 միլիոն դոլարի չափով SAC-5 վարկի տրամադրման վերաբերյալ բանակցությունները, որոնց արդյուքները պետք է հաստատվեն Համաշխարհային Բանկի Տնօրենների Խորհրդի կողմից: