Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտադիր չեն համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Հանրապետության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել են ԼՂՀ ԱԳՆ-ում, մեկնաբանելով Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբայի հաղորդումն այն մասին, որ 2003 թվականին կայանալիք չճանաչված հանրապետությունների ԱԳ նախարարների հերթական հանդիպման ժամանակ կքննարկվեն համագործակցության խորացման խնդիրներ, այդ թվում` «համատեղ հակաահաբեկչական զորվարժությունների հնարավոր անցկացման հարցը»: