Մայիսի 3-ին Սեւ ծովում վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ուղեւորների թվում են եղել, ըստ չճշտված տվյալների, Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդին, Քաղաքացիական ավիացիայի պետվարչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Յարալովը եւ «Զվարթնոց» օդանավակայանի VIP-ծառայության տնօրեն Ալբերտ Ազարյանը: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել եւ ծովն ընկել «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի 967 չվերթը: