Ա-320 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների դիակները արդեն այսօր երեկոյան կսկսեն տեղափոխել Երեւան: Երեկվանից Երեւանի օդանավակայանում են զոհվածների հարազատները: Դա նրանք են, ովքեր չեն կարողացել մեկնել վթարի վայր, քանի որ թույլ էր տրվում մեկնել հարազատներից կամ մերձավորներից միայն մեկին: Օդանավակայանը գործում է, կատարվում են բոլոր կանոնանվոր չվերթերը: Երեւանի քաղաքապետարանը Երեւանի օդանավակայանում սահմանել է «շտապ օգնության»շուրջօրյա հերթապահություն: Միեւնույն ժամանակ այստեղ տարվում են թաղման կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ, որոնք կկատարվեն պետության հաշվին: Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հարց է բարձրացվել զոհվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին, հաղորդում է Իտար-Տասսը: