AM
24 December 2002 - 14:36 AMT

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՑԱՅԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նյու Յորքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում տարբեր մշակութային եւ ստեղծագործական ծրագրեր իրականացնող «NK ARTS» հայկական հիմնադրամ-կազմակերպության շնորհանդեսը:
Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, կազմակերպությունը ներկայումս զբաղված է Լեռնային Ղարաբաղի Նունգի գյուղում կավե եւ կերամիկայի իրերի արտադրության արհեստանոցի վերականգնմամբ: Այստեղ տեղի բնակիչների հետ միասին կաշխատեն նաեւ կամավորներ ԱՄՆ-ից: