Թուրքիայում խորհրդարանական մեծամասնություն կազմող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է Մոսկվա: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքում էրդողանը հանդիպումներ կունենա ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել Իրաքի շուրջ առկա իրավիճակը, ինչպես նաեւ Կովկասին, Չեչնիային, Աֆղանստանին առնչվող հարցեր: