AM
5 May 2006 - 08:44 AMT

Այսօր Հայաստանում սգո օր է Ա-320-ի ավիավթարի կապակցությամբ

Հայաստանում եւ Ռուսաստանում այսօր սուգ է հայտարարված Ա-320-ի ավիավթարի կապակցությամբ: Հայաստանում խոնարհվել են պետական դրոշները: ՀՀ արտգործնախարարությունում բացվել է սգո մատյան, որտեղ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ աշխատակիցները ցավակցական գրառումներ կանեն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բոլոր հեռուստակայանները չեղյալ են հայտարարել զվարճալի ծրագրերը:

Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Սոչի քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը: Ինքնաթիռում եղած բոլոր 113 հոգին զոհվել են: