AM
21 December 2002 - 15:31 AMT

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ 500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանին 500 հազար եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Օնությունը կտրամադրվի 2000-2001 թվականներին երաշտից տուժած հարավային Հայաստանի շրջաններին: Օգնությանը զուգանեռ կավելացվի եղանակային պայմանների տեսակետից առավել խոցելի շրջանների պարենային ապահովումը, կվերականգնվի ոռոգման ցանցը: Նշենք, որ 1,3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն կտրամադրվի նաեւ Վրաստանին: