Սանկտ Պետերբուրգի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Պետերբուրգյան ոսկերիչ-2002» 7-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթը` նվիրված քաղաքի 300-ամյա հոբելյանին: ՐԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են շուրջ 400 ոսկերիչ Ռուսաստանի 50 քաղաքներից: Իրենց աշխատանքները ներկայացրել են նաեւ Հայաստանի, Գերմանիայի, Դանիայի, Ուկրաինայի եւ Ֆինլանդիայի ոսկերիչները: Հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 22-ին` ցուցահանդեսի փակման նախօրեին: