Մայիսի 13-ի առավոտյան Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Մետրոյի կայարանի հավաքարարներից մեկը` 65-ամյա Էմմա Ս.-ն, հրկիզել է իրեն, վրան սոլյարկա լցնելով: Շտապ օգնության ծառայությունում հաստատեցին պատահածի մասին տեղեկատվությունը եւ հաղորդեցին, որ լուրն այդ մասին ստացվել է 07.35-ին: Տուժողոը գտնվում է ծանր վիճակում: Երրորդ աստիճանի այրվածքներով Էմմա Ս.-ն տեղափոխվել է Ռադիացիոն եւ այրվածքային բժշկության գիտական կենտրոն: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է «Շենգավիթ» շրջանի դատախազությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: