Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների միջեւ Եվրոպա-2008 առաջնության խաղերի անցկացման վայրի որոշման շուրջ եռակողմ բանակցություններն, որոնք անցել են ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում` Նյուոնում, անարդյունք են ավարտվել: Ինչպես հաղորդել է ԱՖՖ գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը, հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը հանդես է եկել առաջիկա խաղերը չեզոք դաշտում անցկացնելու օգտին, իսկ հայկականը` ինչպես հարազատ պատերում, այնպես էլ արտագնա: Այժմ հարցը լուծվելու է ՈՒԵՖԱ-ի Գործկոմի նիստում, որն ի գիտություն կընդունի նաեւ հատուկ հանձնաժողովի զեկույցը, որն իրավիճակին ծանոթանալու նպատակով եղավ ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում: Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվեցին նույն Ա խմբում, որտեղ նրանցից բացի կխաղան Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան եւ Ղազախստանը, հաղորդում է «Թրենդը»: