2002 թվականի ինը ամիսների ընթացքում արտասահմանյան ներդրումների աճը Հայաստանի տնտեսությունում կազմել է 26,3 տոկոս, իսկ ուղղակի ներդրումների` 12 տոկոս կամ 70,9 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Հայաստանում արտասահմանյան ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին, ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, բաժին է ընկել 29,7 մլն դոլար` 111,7 մլն դոլարի արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալից: Նրան հետեւում է ԱՄՆ` 18,6 մլն դոլար, Ֆրանսիան` 11,3 մլն դոլար, Կանադան` 9 մլն դոլար: Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալին ավելացվելու են նաեւ Ռուսաստանին Հայաստանի պարտքի չափը` մոտ 100 մլն դոլար, որը կմարվի ձեռնարկությունների փոխանցման հաշվին եւ փաստորեն համարվում է ներդրում ՌԴ-ի կողմից, ինչպես նաեւ 60 մլն դոլարի չափով ամերիկյան «Լինսի» հիմնադրամի դրամաշնորհը, որը ձեւականորեն նույնպես համարվում է ներդրում: