AM
18 May 2006 - 11:14 AMT

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հասցեագրվում է Միջազգային տրիբունալին

Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության հարցով փորձագիտական հանձնաժողովի նիստում օրակարգի հիմնական հարցն այն խնդրի քննարկումն էր, թե հնարավոր է արդյոք Միջազգային տրիբունալի միջոցով հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպնության ճանաչմանը եւ, որպես հետեւանք, թուրքական պետության պատասխանատվությանը: «Առաջին անգամ փորձագետների մակարդակով քննարկման է դրվում պատասխանատվության իրականացման խնդիրը դատական ընթացակարգի կամ արբիտրաժի հիման վրա: Ուստի հանձնաժողովի անդամները պետք է քննարկեն եւ հստակ որոշեն իրենց վերաբերմունքն այդ չափազանց կարեւոր եւ պատասխանատու հարցին վերաբերյալ»,-ասվում է PanARMENIAN.Net-ին տրամադրված մամլո հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայտնի գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԳԴՀ-ից, Իսրայելից եւ Ավստրիայից: