AM
18 May 2006 - 14:25 AMT

Հայաստանում ԱՄՆ դեսպանը պարգեւատրվել է «Խաչատուր Աբովյան» մեդալով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պարգեւատրվել է Երեւանի Պետական Մանկավարժական Համալսարանի (ԵՊՄՀ) «Խաչատուր Աբովյան» ոսկեզօծ մեդալով: Ինչպես հայտարարել է այսօր պարգեւատրման արարողության ժամանակ ԵՊՄՀ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, մեդալը հանձնվել է ամերիկացի դիվանագետին հայ երիտասարդության, գիտության եւ կրթության զարգացման աջակցության, ինչպես նաեւ հասարակական գործնեության համար: Նա նշեց, որ այդ որոշումը ընդունվել է բուհի ռեկտորատի եւ գիտական խորհրդի կողմից: Իր հերթին, Ջ. Էվանսը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված պատվի համար: «Մենք ուրախ ենք, որ մենք մեր համեստ ներդրումն ունենք բուհի զարգացման մեջ»,- ընդգծել է դեսպանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: