AM
18 December 2002 - 19:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 107-ՐԴ ՏԵՂՆ Է ԶԲԱՂԵՑՐԵԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ

2002 թվականի արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը զբաղեցրել է 107-րդ տեղը: Հիշեցնենք, որ նոյեմբերի արդյունքներով Հայաստանի հավաքականն զբաղեցնում էր 104-րդ տեղը: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բոլորից բարձր վարկանիշ ունի Ռուսաստանի հավաքականը` 23-րդ տեղ: Նրան հետեւում են Ուկրաինայի հավաքականը (45-րդ տեղ), Էստոնիայի հավաքականը (60-րդ տեղ) եւ Բելառուսի հավաքականը (74-րդ տեղ): Լավագույն տասնյակում են Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Հոլանդիայի, Անգլիայի, Մեքսիկայի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները: Ցուցակը գլխավորում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը: